Նյու Յորքի նախկին նահանգապետը հայտարարել է նախագահական ընտրարշավը լքելու մասին
Международные новостиՆյու Յորքի նախկին նահանգապետ հանրապետական Ջորջ Փաթաքին հայտարարել է, որ մտադիր է լքել նախագահական ընտրարշավը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Boston Globe-ը։
Հաղորդվում է, որ Փաթաքին կապվել է Նյու Հեմփշիրի նահանգի իր համախոհների հետ եւ հայտնել, որ լքում է պայքարը։
Պաշտոնապես այս մասին դեռ չի հայտարարվել։
Եթե դատենք Նյու Հեմփշիրում հարցումների տվյալներից, նա մեծ ժողովրդականություն չէր վայելում։ Հանրապետական թեկնածուների մեջ նա ուներ 0 տոկոս աջակցություն։