Քալիֆորնիայում տղամարդը կնոջ է այրել
Международные новостиՔալիֆորնիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 51-ամյա Քլարենս Դիրին։ Պարզվում է, որ նա բենզին է լցրել 41-ամյա Դոուն Հենսլիի վրա եւ այրել նրան։
Քննիչների տեղեկություններով՝ Քլարենսն ու Դոունը վիճել են, ինչից հետո տղամարդը վազել է կնոջ հետեւից, բենզին լցրել նրա վրա եւ հրկիզել նրան ծխախոտով։ Կինը, կրակի բոցերի մեջ այրվելով, դուրս է եկել փողոց եւ վայր ընկել։ Հարեւանները փորձել են նրանց օգնել, սակայն կինը հիվանդանոցում մահացել է։