Եվրակոմիսար Էթինգերը ԵՄ-ի տրոհման լուրջ սպառնալիք Է տեսնում
Международные новостиԵվրամիության տրոհման լուրջ սպառնալիք գոյություն ունի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է թվային տնտեսության եւ հասարակության հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը դեկտեմբերի 30-ին Bild գերմանական թերթում հրապարակված հարցազրույցում:
«Եվրամիությունը սովորել Է ճգնաժամեր հաղթահարել: Սակայն շատանում են անկայուն կամ պոպուլիստական կառավարություններ ունեցող երկրները: Ես անհանգստացած եմ դրանից: Առաջին անգամ ես լուրջ վտանգ եմ տեսնում, որ ԵՄ-ն կարող Է տրոհվել»,- նշել Է եվրակոմիսարը: Բացի այդ, նա հանդես Է եկել ԵՄ-ին անդամակցելու շուրջ Արեւմտյան Բալկանների երկրների հետ բանակցությունները շարունակելու օգտին, «սակայն հանրակցությանն անդամակցության պայմանները պետք Է խիստ լինեն»:
Ընդսմին նա թերահավատություն Է հայտնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում. «Այս տասնամյակում Թուրքիայի անդամակցություն չի լինի, գուցե չլինի նաեւ հաջորդ տասնամյակում: Սակայն մենք պետք Է պահպանենք այդ հեռանկարը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: