ՌԴ կառավարությունը թուրքերին արգելել է Ռուսաստանում տուրիստական բիզնես հիմնել եւ վարել
Международные новостиՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է Ռուսաստանում թուրքական ընկերությունների համար արգելված գործունեության տեսակները։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում։
«Ստորագրված որոշմամբ հաստատվում է Ռուսաստանում Թուրքիայի Հանրապետության իրավասության տակ գտնվող կազմակերպությունների, ինչպես նաեւ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներին պատկանող ընկերությունների կողմից աշխատանքի եւ ծառայությունների առանձին տեսակների իրականացման վրա 2016թ. հունվարի 1-ից գործող արգելքը»,- ասված է փաստաթղթում, փոխանցում է Gazeta-ն։
Ցուցակում հայտնվել են շենքերի, ինժեներական կառույցների շինարարությունը եւ մասնագիտացված շինարարական աշխատանքները, ճարտարապետության եւ ինժեներատեխնիկական նախագծման ոլորտում գործունեությունը, տեխնիկական փորձարկումները, հետազոտություններն ու վերլուծությունները, տուրիստական գործակալությունների եւ զբոսաշրջության ոլորտում այլ ծառայություններ առաջարկող կազմակերպությունների գործունեությունը, հյուրանոցների եւ ժամանցի այլ վայրերի գործունեությունը, պետական եւ համայնքային կարիքների ապահովման ծառայությունները եւ փայտի մշակումը։