Ռուսական օդուժը երկու օրում Սիրիայում 424 թիրախի է հարվածել
Международные новостиԵրկու օրում ռուսական ռազմական ինքնաթիռները Սիրիայում 121 մարտական թռիչք են իրականացրել. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին հղումով:
«Անցած երկու օրերի ընթացքում Ռուսաստանի օդուժը ՍԻրիայում իրականացրել է 121 մարտական թռիչք՝ 424 օբյեկտների ուղղությամբ: Թռիչքներն իրականացվել են Հալեպ, Իդլիբ, Լաթաքիա, Համար, Հոմս, Դամասկոս, Դարաա, Ռաքքա, Դեյր էզ-Զոր նահանգներում»,- հայտարարել է զինվորականը:
Ոչնչացված թիրախների թվում են Իդլիբում«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման խոշոր զինապահեստը:
Պահեստի դիրքը ռուս զինվորականներին հայտնել են սիրիական ընդդիմության ներկայացուցիչները:
Բացի այդ, ռուսական Սու-34 ռմբակոծիչը հարված է հասցրել Հոմսում «Իսլամական պետության» խոշոր բազային:
«Ուղիղ հարվածներից ավերվել են զինտեխնիկայի կայանատեղին, ինչպես նաև զինապահեստներն ու ահաբեկիչների զինամթերքը: Ոչնչացվել են 5 ավտոմեքենաներ, որոնցում խոշոր տրամաչափի գնդացիրներ են եղել, մեկ ռազմական մեքենա և զինամթերքով բեռնված 4 բեռնատար»,- հայտարարել է Կոնաշենկովը: