Հիլարի Քլինթոնը ցեղասպանություն է որակել կրոնական փոքրամասնությունների դեմ ԻՊ-ի գործողությունները
Международные новостиԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ցեղասպանություն է որակել քրիստոնյաների եւ կրոնական մյուս փոքրամասնությունների նկատմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունները, տեղեկացնում է Reuters գործակալությունը: «Այժմ ես վստահ եմ, որ մենք բավականաչափ ապացույցներ ունենք, որպեսզի այն, ինչ տեղի Է ունենում, համարենք ցեղասպանություն, որը միտումնավոր ուղղված է քրիստոնյաների եւ կրոնական մյուս փոքրամասնությունների ոչնչացմանը»,- հայտարարել է Քլինթոնը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն: