Ահաբեկչության թեման կօգտագործվի ԱՄՆ-ի քաղաքական խաղերում. Լավրով
Международные новостиԱհաբեկչության դեմ պայքարի թեման ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախաշեմին օգտագործվելու է քաղաքական խաղերի համար. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ԱՄՆ նոր նախագահի ընտրությունը կայանալու է հաջորդ տարվա նոյեմբերին: ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման երրորդ անգամ առաջադրվել չի կարող:
«Սեպտեմբերի 11-ը, իհարկե, շատ ուժգին է ցնցել, այժմ էլ հատկապես ցնցել է ահաբեկչությունը Սան Բերնարդինոյում, որից մի քանի օր անց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասաց, որ «կարողացել են թույլ չտալ ահաբեկչության մուտքն Ամերիկա»: Իհարկե, այդ ամենն օգտագործվելու են ԱՄՆ-ի քաղաքական խաղերում»,- ասել է Լավրովը: