Արգենտինայում 2 նախկին պաշտոնյաներ ազատազրկվել են գնացքի վթարի պատճառով
Международные новостиnews.am-ը գրում է.
Արգենտինայում դատարանը տրանսպորտային 2 նախկին քարտուղարներ Ռիկարդո Խայմեին եւ Խուան Պաբլո Շիավիին երկարաժամկետ ազատազրկման է դատապարտել 2012թ. տեղի ունեցած գնացքի վթարի պատճառով, որի հետեւանքով զոհվել էր 51 մարդ, վիրավորվել 789-ը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով La Nacion-ը։
Խայմեին դատապարտել են 6 տարվա, իսկ Շիավիին՝ 8 տարվա ազատազրկման։ Խայմեն տրանսպորտի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2003-2009թթ., իսկ Շիավին՝ 2009-2012թթ.։
Պաշտոնյաներին մեղադրել են իշխանությունը չարաշահելու եւ ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ։
Վթարը տեղի էր ունեցել 2012թ. փետրվարին. Բուենոս Այրեսում ուղեւորատար գնացքը չէր կարողացել արգելակել կառամատույցին մոտենալիս եւ բախվել էր պլատֆորմներից մեկին։ Արդյունքում լոկոմոտիվն ու գնացքի առաջին 3 վագոնները ընկել էին մեկը մյուսի վրա։