Հնդկաստանի ոստիկանությունը բռնարարներին հիշեցրել է լավ վարքագծի մասին
Международные новостиnews.am-ը գրում է.
Գրեթե 600 հազար մարդ, որոնք ոստիկանության տեսադաշտում էին հայտնվել կանանց նկատմամբ բռնությունների կապակցությամբ, իրենց բջջային հեռախոսների վրա տեքստային հաղորդագրություններ կստանան ոստիկանությունից՝ լավ վարքագծի մասին հիշեցումներով, հայտնում է RG–ն՝ վկայակոչելով DPA լրատվական գործակալությունը:
Իրավապահները համարում են, որ նման ոչ պաշտոնական նախազգուշացումը զսպող գործոնի դեր կկատարի հանցագործների ու այն մարդկանց համար, ովքեր կանանց նկատմամբ իրենց անզուսպ են պահել:
Բացի դրանից, ոստիկանությունը «սմս» հաղորդագրություն է ուղարկել հինգ հարյուր կանանց, որոնք մինչ այդ դժգոհել էին տղամարդկանց կողմից հետապնդումներից: Անհրաժեշտության դեպքում, նրանց համար շտապ օգնություն է երաշխավորված:
Հանցագործությունների գրանցման ազգային բյուրոյի տվյալներով, Հնդկաստանում ամեն օր սեռական բռնության է ենթարկվում 93 կին: Այս առումով ամենաքրեածինը մայրաքաղաք Նյու Դելին է: 2013 թ. այնտեղ գրեթե չորս հարյուր բռնաբարություն է կատարվել: