Ֆրանսիայում 3 տոննա ոստրե են գողացել
Международные новостиՖրանսիայում անհայտ անձինք թալանել են ֆրանսիական ամենահայտնի արտադրողներից մեկի` Gillardeau բրենդի ոստրեները:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը`ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես է կողոպտիչներին հաջողվել դուրս բերել 3 տոննա ոստրեն` ընդհանուր 30 000 եվրո արժողությամբ:
Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով` գողությունը բացահայտվել է, երբ գնորդներից մեկը շուկայից գնված ոստրեների վրա հայտնաբերել է Gillardeau լազերային նշագրումը:
Աղբյուրը նշում է, որ Ֆրանսիայում ոստրեների գողությունը բավականին հաճախակի է կրկնվում: