Ռոսսելխոզնադզորն առաջարկում է ոչնչացնել պատժամիջոցների տակ հայտնված թուրքական արտադրանքը
Международные новостиՌոսսելխոզնադզորը դիմում է ուղարկել ՌԴ գյուղատնտեսության նախարարություն, որի համաձայն` թուրքական արտադրանքը, որը ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել, պետք է ոչնչացվի ՌԴ ներմուծելու փորձի ժամանակ:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` այս մասին ասվում է Ռոսելխոզնադզորի հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից խնդրում են փոփոխություններ սահմանել ՌԴ կառավարության «Մինչև 2016-ի օգոստոսի 5-ը ՌԴ ներմուծման արգելքի տակ հայտնված գյուղատնտեսական արտադրանքի ոչնչացման կանոնների մասին» որոշման մեջ:
Թուրքիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2016-ի հունվարի 1-ից: