ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նախագահը ԱՄՆ-ին մեղադրել է ԻՊ առաջացման մեջ
Международные новости2003թ. ԱՄՆ կողմից Իրաք ներխուժումը նպաստել է Իսլամական պետություն խմբավորման առաջացմանը, այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենս Լյուկետոֆտը։
«Մենք չենք կարող հերքել, որ 2003թ. Իրաք ներխուժումը տարբեր պատճառներով սխալ որոշում էր։ Բայց ավլեի վտանգավոր էր այն, որ այդ որոշւմը կայացնողները հստակ պատկերացում չունեին, թե ինչի հետ գործ ունեն, ինչպես խուսափել հետեւանքներից, ինչն էլ նպաստավոր պայմաններ ստեղծեց ԻՊ առաջացման համար»,- ասել է նա։
Իրաք ներխուժման հետեւանքով ոչնչացվեց Սադամ Հուսեյնի աշխարհիկ ավտորիտար ռեժիմը, որը տասնյակ տարիներ լրջորեն պայքարում էր ծայրահեղականների եւ ահաբեկիչների դեմ։ Նոր եւ ընդունակ իշխանությւոն, որը կկարողանար վերահսկել Իրաքի տարածքը, այդպես էլ չստեղծվեց, իշխանության վակուումի պայմաններում էլ առաջացավ Իսլամական պետությունը։