ԱՄՆ-ն պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
Международные новостиԱՄՆ-ն պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանում, Հոնկոնգում և Միացյալ Արաբական Էմիրություններում մի շարք ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց դեմ, գրում է korrespondent.net-ը:
Այդ գործողությունները պատճառը կարող է լինել Իրանի կողմից մշակվող հրթիռային համակարգը, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
The Wall Street Journal-ի տվյալների համաձայն՝ պատժամիջոցներն ուղղված են այդ թվում ԱՄԷ-ում գտնվող ձեռնարկության դեմ, որը նպաստում է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների կառուցման համար անհրաժեշտ նյութերը ստանալուն: Բացի այդ, պատժամիջոցների ցանկում հինգ իրանցի պաշտոնյաներ են, ովքեր աշխատում են հրթիռային համակարգում:
Այդ դեպքում նոր հակաիրանական պատժամիջոցները կարող են վնասել ատոմային համաձայնագրի կատարմանը, որը Իրանը կնքել է միջազգային միջնորդների վեցյակի հետ հուլիսի կեսին: