Ստամբուլում ուժգին ձնաբուքը կաթվածահար է արել երթեւեկությունը
Международные новостиՍտամբուլում չորեքշաբթի օրվանից տեղացող ձյունը բազմակիլոմետրանոց խցանումներ է առաջացրել քաղաքում, հանգեցրել 221 ավիաչվերթների չեղարկման երկու օդանավակայաններում, դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Hurriyet-ը։
Դադարեցվել է նաեւ լսատանավային հաղորդակցությունը քաղաքի ասիական եւ եվրոպական հատվածների միջեւ, չեղարկվել են դասերը դպրոցներում։ Լուրջ խափանումներ են արձանագրվել հանրային տրանսպորտի աշխատանքում։ Քաղաքային ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ փորձելով ճանապարհները մաքրել ձնից։ Քաղաքի փողոցներում աշխատում են ավելի քան 1,1 հազրա միավոր տեխնիկա։
Օդերեւութաբանների կանխատեսումներով, ձնաբուքը շարունակվելու է նաեւ վաղը։