Ռուսաստանը դադարեցրել է Թուրքիայի հետ անվիզա ռեժիմը
Международные новостиՌուսաստանում 2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Թուրքիայի հետ անվիզա ռեժիմը չեղարկելու մասին կառավարության որոշումը:
«Դա անմիջական կապ ունի Ռուսաստանի եւ ՌԴ քաղաքացիների անվտանգության հետ: Թուրքիայի տարածքով գրոհայինները տեղափոխվում են տարբեր ուղղություններով»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Lenta-ն:
Անկարան դեկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ չի պատրաստվում ռուսաստանցիների համար վիզային ռեժիմ սահմանել որպես պատասխան Մոսկվայի գործողություններին: