Կիմ Չեն Ընը կողմ է արտահայտվել Հարավային Կորեայի հետ հարաբերությունների բարելավման
Международные новостиՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ժողովրդին ուղղված իր ամանորյա ուղերձում կողմ է արտահայտվել Հարավային Կորեայի հետ հարաբերությունների բարելավմանը, հայտնում է «Յոնհապ»-ը: Ըստ առկա տեղեկությունների՝ Կիմ Չեն Ընը նշել է, որ երկրի խաղաղ միավորման ճանապարհին պետք է նոր դարաշրջան բացվի:
Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է զարգացնել ԿԺԴՀ տնտեսական ներուժը այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են էլեկտրաէներգիան, ածխի արդյունաբերությունը, մետալուրգիան եւ երկաթուղային տրանսպորտը, փոխանցում է Lenta-ն:
Բացի այդ, ԿԺԴՀ առաջնորդն ընդգծել է ռազմական հզորության ամրապնդման անհրաժեշտությունը: