Աֆղանստանում թալիբները պայմանավորվել են հաշտության մասին
Международные новостиԱֆղանստանում միմյանց դեմ պայքարող թալիբների խմբավորումները պայմանավորվել են դադարեցնել դիմակայությունը: Ամեն դեպքում, ըստ Reuters-ի, տարաձայնություններ կան «Թալիբան»-ի նոր առաջնորդ Աքթար Մանսուրի կարգավիճակի շուրջ:
«Կոմերսանտ»-ը հիշեցնում է, որ Աֆղանստանում հակամարտությունը թեժանում է՝ ավելի ու ավելի շատ նմանվելով Սիրիայի ու Իրաքի իրադարձություններին: ԻՊ-ի կողմից երկրի արեւելքում տարածքների գրավման մասին լուրերը համընկան թալիբների առաջնորդ Մանսուրի զոհվելու մասին տեղեկության հետ, որը դեմ է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորմանը «Թալիբան» շարժման միավորվելուն: