Լոնդոնցիները ուղեւորավարձ չեն վճարում ուղեւորավարձի վճարման համակարգի խափանման պատճառով
Международные новостиԼոնդոնում մետրոյի, ավտոբուսների ու արվարձանային գնացքների հազարավոր ուղեւորներ հունվարի 2-ին ուղեւորավարձ չեն վճարել: Պատճառը փոխադրամիջոցների Oyster մագնիսային քարտերի օգնությամբ ուղեւորավարձի մուծման համակարգի անսարքությունն է, հայտնում է The Telegraph–ը:
Համակարգի անսարքության պատճառով մետրոյի ու արվանձանային գնացքների աշխատակիցները ստիպված են եղել բացել տուրնիկետները: Պատճառն այն էր, որ Oyster սմարթ քարտերի համար նախատեսված հաշվող սարքերը, որոնք գրանցում են երթեւեկության սկիզբն ու ավարտը, շարքից դուրս են եկել: Չեն աշխատում նաեւ լոնդոնյան ավտոբուսների տուրնիկետները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Համակարգի խափանման հետեւանքով տասնյակ հազարավոր ֆունտ շահույթ է կորել: Հետաքրքիր է, որ վճարման համակարգը շարքից դուրս է եկել ուղեւորավարձի հերթական թանկացման հաջորդ օրը: