Իրանի այաթոլան Սաուդյան Արաբիայի թագավորական տոհմի տապալում է կանխագուշակել շիա քարոզչի մահապատժի պատճառով
Международные новостиՇիա հանրահայտ քարոզիչ Նիմր ան Նիմրի մահապատիժը կհանգեցնի սաուդյան վարչակարգի դեմ պայքարի ուժեղացմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ամենաազդեցիկ կրոնական գործիչներից մեկը, փորձագետների խորհրդի անդամ ու Թեհրանում ուրբաթօրյա նամազի ժամանակավոր իմամ այաթոլա Ահմադ Հաթամին:
«Ան -Նիմրի մահապատիժը հերթական օղակն է դարձել սաուդյան վարչակարգի հանցագործությունների շղթայում: Մենք կասկած չունենք, որ նրա հեղված արյունը կծառայի նրան, որ Ալ Սաուդի տունը կտապալվի», - հայտնել է այաթոլա Հաթամին Mehr գործակալությանը տված հարցազրույցում:
Այաթոլա Հաթամին շեշտել է, որ «Էր Ռիյադի վարչակարգի կողմից կատարված հանցագործությունները նրան վտաեւանդի կդարձնեն մահմեդական աշխարհում»,հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր ահաբեկչության մեջ մեղադրվող 47 մարդու այդ թվում Սաուդյան Արաբիայի նշանավոր շիա աստվածաբան Նիմր ան -Նիմրի մահապատժի մասին: Նիմր ան – Նիմրն ակտիվ մասնակցում էր մի շարժման, որը պայքարում է թագավորության հպատակներին ավելի մեծ ազատություններ տրամադրելու, սահմանադրական բարեփոխումների համար եւ կրոնական փոքրամասնությունների հետապնդումների դեմ: