Քլինթոնը պատմել է Մաք Քեյնի հետ գրազով օղի խմելու մասին
Международные новостиԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար եւ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը պատմել է, թե ինչպես է հանրապետական սենատոր Ջոն ՄաքՔեյնի հետ գրազով օղի խմել: Քլինթոնի խոսքով, «ալկոհոլային խմիչք խմելու այդպիսի բազմաթիվ մրցակցությունների» է մասնակցել: Խոստովանությամբ հոլովակը Քլինթոնի նախըտրական արշավի Twitter-ի էջում:
«Կարծում եմ՝ ամենահայտնի [մրցակիցս] սենատոր Ջոն ՄաքՔեյնն է: Մենք Կոնգրեսի պատվիրակության կազմում էինք: Նա ինձ հետ գրազ եկավ: Եվ չնայած մենք քաղաքական տարաձայնություններ ունեինք, որոշեցինք օղի խմել»,- ասել է ամերիկյան նախագահի թեկնածուն:
Ըստ Lenta-ի, մրցակցությունը շարունակվել է, մինչեւ երկու հակառակորդներն էլ համաձայնել են ոչ ոքիի: «Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը հասավ իր սահմանագծին»,- հավելել է Քլինթոնը: