Չինացի զբոսաշրջիկներով ավտոբուսը Հնդկաստանում ամենագնացի է բախվել
Международные новости12 մարդ է զոհվել ու ավելի քան 20-ը վնասվածքներ ստացել Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտտար Փրադեշ նահանգում, որտեղ Բարլամփուր տեղանքում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է ամենագնացին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «ԻԱՆՍ» լրատվական գործակալությունը:
Վթարի հետեւանքով զոհվել են ավտոմեքենայի ուղեւորները ու վարորդը: Ավտոբուսում ավելի քան 20 չինացի զբոսաշրջիկ կար, որոնք աննշան վնասվածքներ են ստացել: Վթարի պատճառը պարզում են: Նախնական տեղեկություններով, փոխադրամիջոցները կարող էին իրար բախվել ուժեղ մառախուղի պատճառով, որը ձմռանը գիշերային ու առավոտյան ժամերին հաճախակի երեւույթ է հյուսիսային Հնդկաստանում: