ԱՄԷ արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Իրանին
Международные новостиԱրաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Իրանի դեսպան Մոհամեդ Ռեզա Ֆայադին՝ մատնացույց անելով «իրանական միջամտությունը» Սաուդյան Արաբիայի ներքին գործերին եւ Թեհրանում այդ երկրի դիվանագիտական առաքելության շենքի վրա հարձակմումը:.Այս ամսին հաղորդում է Khaleej Timesպարբերականը.
«Այդ գործողոթյունները միջազգային նորմերի եւ իրավունքների խախտում են»,- ասվում է նոտայում:. Փաստաթղթում ընդգծվում է, որ «Իրանի միջամտույթունը խաթարում է Իրանի եւ տարածաշրջանի երկրների միջեւ վստահելի հարաբերություններ հաստատելու փորձերը»:
Շաբաթ գիշեր Թեհրանում մի խումբ ցուցարարներ ներխուժել էին Սաուդյան Արաբիայի դեսպանատան տարածք, 40 մարդ ձերբակալվել էր: Պատճառը շաբաթ Սաուդյան Արաբիայում շիա քարոզիչ շեյխ Նիմր ան-Նիմրին մահապատժի ենթարկելն էր: Նա ձերբակալվել էր 2012թ. հուլիսին զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով: