Քեմերոնն իրեն ուղղված ԻՊ-ի սպառնալիքները քարոզչություն է կոչել
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման տարածած տեսանյութը քարոզչություն է, որը հիշեցնում է խմբավորման «բարբարոսության» մասին. այդ մասին Reuters գործակալությանն ասել է վարչապետի ներկայացուցիչը:
«Այդ տեսանյութը հիշեցնում է ԻՊ-ի բարբարոսության և այն մասին, թե ինչի է բախվում աշխարհը՝ նրանց գործողությունների հետևանքով: Բացի այդ, տեսանյութը պետք է գնահատել որպես հերթական քարոզչություն»,-ասել է ներկայացուցիչը:
Նա նաև հավելել է, որ տեսանյութի պարունակությունն ուսումնասիրվում է և այդ մասին կզեկուցվի Քեմերոնին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՊ-ը տեսանյութ է հրապարակել Մեծ Բրիտանիայի վարչապետի դեմ սպառնալիքներ հնչեցնելով: Նշվում էր, որ դիմակավոր, զինված մարդը սպառնալիքները հնչեցրել է բրիտանական շեշտադրությամբ: