Մոսկվա-Սոչի չվերթը հետաձգվել է ինքնաթիռում առկա կասկածելի իրի պատճառով
Международные новостиՌուսական «Յուտէյր» ավիաընկերության ինքնաթիռի 7 ուղևորներ հրաժարվել են Սոչի-Մոսկվա թռիչքով մեկնելուց՝ ինքնաթիռում առկա կասկածելի սարքի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, այն բանից հետո, երբ մի քանի ուղևորներ հայտարարել են, թե չեն պատրաստվում թռչել, ինքնաթիռի հրամանատարը որոշել է տարհանել ինքնաթիռի բոլոր ուղևորներին և մանրամասնությամբ զննել ողջ ինքնաթիռը:
Մարդկանց ավտոբուսներով տեղափոխել են Վնուկովո օդանավակայանի սպասասրահ: Թռիչքը հետաձգվել է 2 ժամով:
Մինչ ինքնաթիռը կզննվի, ուղևորները կսպասեն սպասասրահում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվա-Սոչի չվերթի թռիչքն ուշանում է՝ ինքնաթիռում կասկածելի իրի առկայության մասին ահազանգից հետո: