Ավարտվել է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացը
Международные новостиՍիրիայում ավարտվել է քիմիական զենքի ոչնչացման գործընթացը. ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ):
«ՔԶԱԿ-ի վարձած ամերիկյան Veolia ընկերությունը ոչնչացրել է 75 ցիլինդր ջրածնի ֆտորիդ՝ Տեխասի իր օբյեկտում»,-ասված է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Դա ավարտում է քիմիական զենքի ոչնչացման գործընթացը, որի մասին հայտարարել էր Սիրիայի արաբական հանրապետությունը»,-ասված է ՔԶԱԿ-ի հայտարարության մեջ: