Իսրայելի բանակը Լիբանանի ուղղությամբ կրակ է բացել
Международные новостиԼիբանանի սահմանին իսրայելյան ռազմական մեքենայի ճանապարհին պայթուցիկ սարք է գործարկվել, ինչին ի պատասխան Իսրայելը հրետանային կրակ է բացել հարևան պետության ուղղությամբ:
Այդ մասին РИА Новости գործակալությանն ասել են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից:
Գործակալության զրուցակիցն ասել է, թե այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան:
«Ինքնաշեն պայթուցիկ սարքը գործարկվել է Խար-Դով լեռան մոտ՝ ռազմական մեքենան վնասելու նպատակով: Մեր ուժերը պատասխանել են թիրախային հրետանային կրակով»,- ասել է մամուլի ծառայության աշխատակցուհին: