Վրաստանը հաստատել է, որ բանակցում է Իրանի հետ` Հայաստանի տարածքն օգտագործելով գազ գնելու համար
Международные новостиՎրաստանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ իրանական կողմի հետ այս փուլում բնական գազի մատակարարման մասին կոնկրետ համաձայնագիր չկա:
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին ասված է Էներգետիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Լրատվամիջոցներով այսօր տեղեկություն է տարածվել այն մասին, որ Իրանը Հայաստանի տարածքով կսկսի ՝ 8-15 մլն խորանարդ մետր ծավալով գազ մատակարարել Վրաստանին՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար:
Դրանով պայմանավորված՝ այս փուլում իրանական կողմի հետ հստակ պայմանավորվածություն չկա, համապատասխանաբար լուծված չէ նաև բնական գազի մատակարարման մեկնարկի հարցը: Հարկ է նշել, որ Իրանը աշխարհի գազ արտադրող խոշորագույն երկրներից է և բնականաբար, շարունակվում են բանակցությունները բոլոր հավանական մատակարարների հետ՝ Վրաստանի կայունության ու երկարատև հեռանկարում գազի անխափան մատակարարման համար», -ասված է հայտարարության մեջ:
Իրանական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Իրանը մտադիր է Վրաստանին բնական գազ մատակարարել և այդ հարցի շուրջ բանակցում է վրացական իշխանությունների հետ:
Հաղորդվում է, որ այդ մասին հայտնել է Իրանի NIGC ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին: Նրա տեղեկություններով՝ Իրանը Վրաստանին գազ է հասցնելու Հայաստանի տարածքով: