Շվեդիայի գործերի հավատարմատար. ԵՄ-ն պաշտոնական շրջանակ է ուզում Հայաստանի հետ համագործակցության համար
Международные новостиՀայաստանի եւ Եվրամիության հետ համաձայնագիրը կդառնա այսպես կոչված «ճանապարհային քարտեզ» հետագա համագործակցության համար։ Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության ժամանակավոր հավատարմատար ԱՐտեն Էնբերգը։
Նրա խոսքով, դա շատ դրական երեւույթ կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության համար։ «Մենք պաշտոնական շրջանակ ենք ուզում համագործակցության համար, եւ դա այն է, որ ես սպասում եմ սկսված բանակցություններից»,-նշել է Էնբերգը։
Ի պատասխան հարցի, թե որքան արագ տեղի կունենան բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ, շվեդ դիվանագետը պատասխանեց. «Անհնար է ասել, մենք դա չգիտենք, բայց քանի որ, ինչպես գիտեք, մենք բանակցությունների մեծ մասն անցկացրել ենք մինչ այդ՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ, ապա կարծում եմ, մենք կկարողանանք օգտագործել այդ տեքստի մեծ մասը։ Սակայն, մենք ստիպված ենք փոփոխել որոշակի դրույթներ՝ հաշվի առնելով Հայաստանի նոր միջազգային պարտավորությունները»։
Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տրվել է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։