ԴԱԻՇ-ի ահաբեկիչը սոցցանցերում բողոքել է վատ բուժօգնությունից
Международные новостиԲրիտանական ԶԼՄ-ները հրապարակել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամի՝ Օմար Հուսեյնի հերթական նամակը, որը հայտնի է զինյալների կյանքի վերաբերյալ իր սենտիմենտալ անկեղծություններով: Այս անգամ տղամարդը բողոքել է վատ բժշկական օգնությունից, տեղեկացնում է LifeNews-ը:
Նամակում, որը Հուսեյնը սոցցանցերում տարածել է Աբու ալ-Բրիտանի անվան տակ, հաղորդվում է, որ ահաբեկիչներից շատերը մահանում են վատ խնամքի պատճառով:
«Ես եղել եմ բազմաթիվ հիվանդանոցներում, և ամենուր բացակայում է ինչպես աշխատուժն, այնպես էլ որակյալ անձնակազմը, - գրում է նա: - Ես տեսել եմ, թե ինչպես են որոշ մարդկանց սովորեցնում մշակել վերքերը, իսկ նրանք շատ ճակատագրական սխալներ են անում: Առանց կրթության մարդիկ օգնում են բարդ վիրահատությունների ժամանակ»: