Մեքսիկայում 10 տարվա ընթացքում 100 քաղաքապետների ու տեղական աշխատակազմերի ղեկավարների նկատմամբ մահափորձ է իրականացվել
Международные новостиՄեքսիկայի կառավարությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների դեմ, որն արդեն համազգային բնույթ է ստացել: Այս մասին հայտնել է իշխանության մունիցիպալ մարմինների աշխատակիցների ասոցացիան (AALMAC), հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Universal թերթը:
Հայտնում են, որ 2005 թ. սկսած մահափորձերի զոհ են դարձել մոտավորապես 100 քաղաքապետ ու տեղական աշխատակազմերի ղեկավարներ, նաեւ մունիցիպալ մարմինների մոտավորապես 1000 աշխատակիցներ:
Հարձակումները հիմնականում կազմակերպված հանցավոր համայնքի անդամներն են կատարում:
2015թ. արդյունքներով երկրում հանցագործությունների մակարդակով առաջին տեղում Մորելոս նահանգն է: Ռեգիոնը 32-ից չորրորդ տեղն է զբաղեցրել 100 հազար բնակիչների թվով կանխամտածված սպանությունների թվով ու երրորդը՝ ավտոմեքենա գողանալու նպատակով զինված հարձակումների քանակով: