ՄԱԿ-ում կարծում են, որ Սիրիայի վերաբերյալ բանակցությունները ժամանակին կսկսվեն
Международные новостиՄԱԿ-ը հույս ունի, որ Սիրիայի վերաբերյալ բանակցությունները ժամանակին կսկսվեն: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նա նաեւ ընթերցել է ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Ստեֆան դե Միստուրայի հայտարարությունը՝ Էր Ռիյադում Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադել ալ -Ջուբեյրի ու սիրիական ընդդիմության հետ նրա բանակցությունների արդյունքներով :
«Սաուդյան կողմից հստակ տրամադրվածություն կա, որ տարածաշրջանային ընթացիկ լարվածությունը բացասական ազդեցություն չի ունենա վիեննական ազդակի ու քաղաքական գործընթացի շարունակության վրա, որը ՄԱԿ-ը Սիրիայի աջակցության միջազգային խմբի հետ միասին մտադիր է շուտով սկսել Ժնեւում»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտարարել էին, որ կողմերի բանակցությունները կսկսվեն հունվարի 25-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: