ԻՊ-ն ստեղծում է «երկիր-երկինք» դասի հրթիռներ. ԶԼՄ-ներ
Международные новостиԲրիտանական Sky News հեռուստաալիքը ստացել է բացառիկ մի տեսագրություն, որն ապացուցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից «երկիր-երկինք» տեսակի հրթիռների ստեղծման փաստը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս հրթիռն ունակ է խոցել քաղաքացիական ու ռազմական ինքնաթիռներ: Ըստ եղած տվյալների, հրթիռները ստեղծվում են սիրիական Ռաքքա քաղաքի լաբորատորիաներից մեկում: Հայտնի է, որ մասնագետներն արդեն ստեղծել են զենքի պատրաստման համար անհրաժեշտ ջերմային մարտկոցները: Այս փաստը խոսում է այն մասին, որ հրթիռի ստեղծման աշխատանքներում ներգրավված են ամենաբարձր որակի մասնագետները:
Ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ իսլամիստները կկարողանան ստեղծել են «երկիր-երկինք» դասի մոտ 1.000 հրթիռ: