Էրդողանը շիա քարոզիչի մահապատիժը համարել է Էր-Ռիյադի «ներքին գործը»
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայում մահապատիժները երկրի ներքին գործն են: Այդպես նա մեկնաբանել է շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի շուրջ իրավիճակը, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Էրդողանը նաեւ ասել է, թե «նրանք, ովքեր լռում էին սիրիական քաղաքացիական պատերազմում մահերի վերաբերյալ, այժմ աղմուկ են բարձրացնում Սաուդյան Արաբիայում մեկ մարդու մատապատժի շուրջ»:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայում հայտնել են ահաբեկչության եւ դրան դրդելու համար դատապարտված 47 մարդու մահապատժի իրականացման մասին: Մահապատժի ենթարկվածների թվում նշվել էր շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը:
Հունվարի 3-ին իրանցի ցուցարարները հարձակվել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, ինչից հետո Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի ղեկավար Ադել ալ-Ջուբեյրը հայտնել է, որ թագավորությունը խզում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները: