Օբաման Անկարային կոչ է արել դուրս բերել թուրք զինվորականներին Իրաքից
Международные новости1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի հետ հեռախոսազրույցում Թուրքիային կոչ է արել Իրաքից դուրս բերել բոլոր ռազմական ուժերը, որոնք այնտեղ են գտնվում առանց պաշտոնական Բաղդադի թույլտվության: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Նախագահ Օբաման հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և Թուրքիային կոչ է արել անել նույնը՝ դուրս բերելով ցանկացած ռազմական ուժ, որոնց ներկայությունը չի թույլատրվել Իրաքի կառավարության կողմից»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Իրաքի վարչապետն ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիան չի պահպանում երկրի հյուսիսային մասից իր զորքերը դուրս բերելու համաձայնությունը: