Հաիթիում նախագահական ընտրությունների 2-րդ փուլը կկայանա հունվարի 24-ին
Международные новостиՀաիթիում նախագահական ընտրությունների 2-րդ փուլը կկայանա հունվարի 24-ին: Այս մասին հայտնել է երկրի Ժամանակավոր ընտրական խորհուրդը նախագահ Միշել Մարտելիի հետ խորհրդակցելուց հետո:
Ինչպես հայտնում է Prensa Latina-ն, երկրի ղեկավարը ժամանակավոր ընտրական խորհրդի հետ համաձայնության է եկել, որ նոր նախագահի երդմնակալության արարողությունը կարող է կայանալ փետրվարի 7-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: