Քաթարը ետ է կանչում իր դեսպանին Իրանից
Международные новостиՔաթարի իշխանությունները Թեհրանից ետ են կանչել իրենց դեսպանին Սաուդյան դիվանագիտական առաքելության վրա հարձակման կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով պետական լրատվամիջոցները, հաղորդում է Gazeta-ն։
Ավելի վաղ Բահրեյնը, հետեւելով Սաուդյան Արաբիային, խզել էր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ։ Իրանի հետ հարաբերությունները խզելու մասին հայտարարել է նաեւ Ջիբութին։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում գլխատվել էր շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը, որից հետո Իրանում բողոքի ալիք էր սկսվել։ Ցուցարարները Թեհրանում հարձակվել էին դեսպանատան վրա։