Պուտինը Սուրբ Ծնունդը դիմավորել է Տվերի շրջանի տաճարում
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է սուրբծննդյան արարողությանը Տվերի շրջանի Տուրգինովի գյուղի տաճարում, գրում է lenta.ru-ն: Երկրի նախագահը եկեղեցուն, որտեղ կնքվել են իր ծնողները, նվիրել է Մայր Աստվածամոր սրբապատկերը:
Պուտինը նաև նայել է տաճարին կից հոգևոր-կրթական կենտրոնի շենքը: Տաճարի վանահայրը երկրի ղեկավարին ցույց է տվել սպորտային սրահը, լողավազանը, արհեստների սենյակը, համաժողովների սրահը: Նրա խոսքերով՝ շենքն արդեն պատրաստ է երեխաներին ընդունելուն:
Պուտինն արդեն երկրորդ անգամ է Սուրբ Ծնունդը դիմավորում այս տաճարում: Նա մասնակցել է սուրբծննդյան արարողությանը այս եկեղեցում նաև 2011 թվականին: