ԻՊ-ն առաջին անգամ կնոջ է մահապատժի ենթարկել. ակտիվիստներ
Международные новости«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներն առաջին անգամ կին լրագրողի են մահապատժի ենթարկել, հաղորդում է korrespondent.net-ը:
Լրագրող Ռուկիա Հասանի մահվան մասին տեղեկությունը հաստատել են «Ռաքքան սպանում են լուռ» կազմակերպության ակտիվիստները, ովքեր հետևում են Սիրիայում մարդու իրավունքների խախտումների դեպքերը:
30-ամյա Ռուկիա Հասանն աշխատում էր որպես անկախ լրագրող՝ լուսաբանելով իսլամիստների հսկողության տակ գտնվող տարածքները: Նա գրում էր առօրյա կյանքի մասին Ռաքքա քաղաքում, որը Սիրիայում ԻՊ-ի հիմնական հենարանն է և հաճախ ենթարկվում է ավիահարվածների միջազգային կոալիցիայի կողմից:
Նա պարբերաբար հրապարակում էր իր նյութերը Facebook-ում Նիսան Իբրահիմ կեղծանվան տակ: Հասանի մահապատժի հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն նա դադարել է նորություններ հրապարակել սոցցանցում 2015 թվականի հուլիսին: