2015 թվականը նախորդների համեմատ ամենաարյունալին է եղել
Международные новостиՈղջ 2015 թվականին ահաբեկչական գործողությունների մասին տեղեկությունների պակաս չի եղել: Տարվա լրահոսի վերնագրերում «ահաբեկչություն» բառը ամենաշատ օգտագործվածն է եղել: Ահաբեկչական ալիքը սկսվեց հունվարի 7-ին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրության վրա իրականացված ահաբեկչական հարձակմամբ: Հարձակման հետևանքով Փարիզում և արվարձաններում սպանվեց 26 մարդ, այդ թվում՝ նաև հարձակման մասնակիցները:
Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած նոյեմբերյան ահաբեկչական գործողություններն ավելի մասշտաբային եղան: Նոյեմբերի 13-ի երեկոյան միանգամից մի քանի վայրերում՝ ֆուտբոլի մարզադաշտի շրջակայքում, համերգասրահում, սրճարաններում ահաբեկիչները տարբեր գործողություններ իրականացրեցին, որի հետևանքով մահացավ 130 խաղաղ բնակիչ, իսկ մի քանի հարյուրը մարմնական վնասվածքներ ստացան:
Ահաբեկչական գործողություններն ու արյունահեղությունն անցած տարվա ընթացքում չշրջանցեցին Նիգերիան, Պակիստանը, Աֆղանստանը, Թունիսը, Թուրքիան, Եգիպտոսը, Լիբանանը, ԱՄՆ-ը:
Մեկ հոդվածում դժվար է ահաբեկչական բոլոր գործողությունների և դրանց հետևանքով տուժածների մասին հիշատակելը, սակայն մեկ բան ակնհայտ է, որ 2015 թվականը բռնությունների և զոհերի առումով ռեկորդային տարի էր: «Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտ» միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2015-ին ահաբեկչական համաթվի (Terrorism Index) վերլության արդյունքները ցույց են տալիս, որ 2015թ. ցուցանիշներն ավելի մեծ են, քան նախորդ տարվանը, որն էլ իր հերթին ավելի մեծ է, քան 2013-ի ցուցանիշը: Ի դեպ, մինչ այս, ամենաարյունալի տարին համարվել է 2001 թվականը:
Ա. Գ.