Իտալիայի Պերուջա քաղաքի ոստիկանությունը պայթուցիկ սարք է հայտնաբերել բանկի հարևանությամբ
Международные новостиԻտալիայի ոստիկանություն հայտնաբերել և վնասազերծել է ինքնաշեն պայթուցիկ սարք Etruria բանկի մասնաճյուղի հարևանությամբ, որը գտնվում է Պերուջա քաղաքում, հայտնում է РИА Новости-ն:
Մասնագետներն իրականացրել են սարքավորման վերահսկելի պայթեցում քաղաքի ծայրամասում, հայտնել է բանկի աշխատակիցը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Etruria բանկը 4 խոշոր բանկերից մեկն է, որոնք Իտալիայի իշխանությունները փրկել են սնանկությունից այնպիսի միջոցներով, որոնք առաջացրել են քաղաքացիների դժգոհությունը: Ավելի քան 12.500 հաճախորդներ, ովքեր չեն իմացել հնարավոր ռիսկերի մասին, արդյունքում զրկվել են իրենց խնայողություններից: