Սոմալին խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ
Международные новостиՍոմալիի ԱԳՆ-ն հունվարի 7-ին խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն, փոխանցում է AFP-ն:
«Այդ քայլը ձեռնարկվել է մանրամասն կշռադատելուց հետո որպես Իրանի կողմից Սոմալիի ներքին գործերին միջամտելու պատասխան»,- մեջբերում է գործակալությունը նախարարության հայտարարությունը:
Իրանցի դիվանագետներին 72 ժամ են տվել երկիրը լքելու համար: