Փարիզում սպանված տղամարդու մոտ ԻՊ խորհրդանիշեր ու արաբերենով հայտարարություն են գտել
Международные новостиՓարիզի ոստիկանական կոմիսարիատի վրա հարձակում կատարած տղամարդու մարմնի վրա գտել են ԻՊ ահաբեկչական խմբավորման խորհրդանիշերով թռուցիկ եւ արաբերենով հայտարարություն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսին:
Հունվարի 7-ին՝ Charlie Hebdo-ի ահաբեկչության տարելիցի օրը, դանակով եւ «մահապարտի գոտի» հիշեցնող սարքով զինված տղամարդը, Ալլահ Աքբար բացականչելով, փորձել էր ներթափանցել Փարիզի 18-րդ շրջանի ոստիկանական կոմիսարիատ: Նրան սպանել էին ոստիկանները:
Նրա վրայի սարքը մուլյաժ է եղել: Տղամարդու ինքնությունը դեռեւս պարզ չէ: