Ադրբեջանական Նարդարանի ավագանու ղեկավարին մեղադրում են պետական դավաճանության համար
Международные новостиՆարդարանի ավագանու ղեկավար Նաթիգ Քերիմովը ձերբակալվել է Ազգային անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից:
Ինչպես տեղեկացնում է Turan գործակալությունը, նրա որդին՝ Քյամրանը հայտնել է, թե ընտանիքին հայտնի չէ, թե ինչի համար են մեղադրում Քերիմովին:
Պետական փաստաբանն իր հերթին գործակալությանը հայտնել է, որ Քերմովին ձերբակալել են որպես կասկածյալ՝ երկրի Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածի հատկանիշներով (պետական դավաճանություն):
Այսօր դատարանը վճռելու է նրա խափանմանմիջոցի հարցը: Փաստաբանը, սակայն, այլ մանրամասներ չի հայտնել: