Ամանորի գիշերը կանանց նկատմամբ հարձակումներ են գրանցվել ոչ միայն Գերմանիայում, այլև Շվեյցարիայում և Ավստրիայում. ԶԼՄ-ներ
Международные новости
Ամանորի գիշերը կանանց նկատմամբ հարձակումներ են իրականացվել ոչ միայն Քյոլնում, այլև Գերմանիայի մի շարք այլ քաղաքներում, ինչպես նաև Ավստրիայում և Շվեյցարիայում, գրում է РИА Новости-ն:
Քյոլնում տեղի ունեցած հարձակումների հետևանքով առաջացած մեծ աղմուկից հետո որոշ կանայք դիմել են Զալցբուրգի ոստիկանություն: Ցյուրիխում ոստիկանություն է դիմել մոտ 6 կին: Տուժածները հայտարարել են, որ դարձել են ոտնձգությունների և կողոպուտների զոհ մուգ մաշկով տղամարդկանց կողմից:
Համբուրգում 70 կին բողոքել է ոտնձգություններից, նրանցից 23-ին կողոպտել են, իսկ 2-ը ստացել են մարմնական վնասվածքներ, հայտնել են քաղաքի ոստիկանությունում: Սեռական ոտնձգությունների և կողոպուտների դեպքեր են գրանցվել նաև Շտուտգարտում, Դյուսելդորֆում, Մյունխենում, Ֆրանկֆուրտում: Քյոլնի ոստիկանությունը հայտնել է, որ մոտ 90 դիմում է ստացել կանանցից, որոնք Ամանորի գիշերը սեռական ոտնձգությունների են ենթարկվել աֆրիկյան և արաբական արտաքինով տղամարդկանց կողմից։