ԱՄՆ-ն պարզում է Իրանի դեսպանատան վրա օդային հարվածի մասին տեղեկության հավաստիությունը
Международные новостиՎաշինգթոնը պարզում է տեղեկությունը Եմենի մայրաքաղաք Սանայում Իրանի դեսպանատան վրա հնարավոր օդային հարվածի մասին տեղեկության հավաստիությունը: Այդ մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշուա Էրնեսթը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հարվածը ենթադրաբար հասցրել են Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ-երը: «Մենք պարզում ենք, թե ինչ է կատարվել այնտեղ եւ առհասարակ կատարվել է որեւէ բան, թե ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով այս թեմայով թուրք լրագրողի հարցին: Վերջինս կարծիք էր արտահայտել, որ Էր Ռիյադը գործում է առանց Վաշինգթոնի հետ որեւէ համաձայնության ու հետաքրքրվել՝ արդոք դա չի սպառնում ամերիկա-սաուդյան հարաբերություններին: