Աֆղանստանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Международные новостиԱֆղանստանի տարածքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել:
«ՌԻԱ Նովոստիի» տեղեկություններով 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հինդուկուշի տարածքում: Ստորգետնյա ցնցումները զգացվում էին նաև Ուզբեկստանում:
Աննշան ցնցումներ են զգացել նաև Սամարքանդի բնակիչները: EMSC (European Mediterranean Seismological Centre)-ի տվյալներով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ֆայզաբադից 71 կմ հեռավորության վրա՝ 218 կմ խորության վրա: Զոհերի ու փլուզումների մասին տեղեկություններ չկան: