Գերմանիայի ոստիկանությունը պարզել է ամանորյա գիշերը անկարգությունների կազմակերպիչների անձը
Международные новостиԳերմանիայի ոստիկանությունը պարզել է Քյոլնում ամանորյա գիշերը անկարգությունների 32 մասնակիցների անձը:
Ինչպես ճեպազրույցում հայտնել է Գերմանիայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թոբիաս Պլատեն, նրանցից 29-ը միգրանտներ են, որոնք Գերմանիայում կացության թույալտվություն ունեն:
«Ես ձեզ կարող եմ ներկայացնել դաշնային ոստիկանության տրամադրության տակ գտնվող թվերը: Նախորդ երեկոյի դրությամբ դաշնային ոստիկանությունը պարզել էր 32 մարդու անձը, նրանցից 31-ինը ՝ նաև անուններով, նրանց ներկայացված են մեղադրանքներ ծեծի ու կողոպուտի համար»:
« Ոստիկանությունը ստացել է նաեւ սեռական հարձակումների մասին դիմումներ, այս պահին դրանք երեքն են»,- հավելել է Պլատեն: «Այն 31 հարձակվողներից, որոնց անունները հայտնի են, 9-ը Ալժիրի են, 8-ը Մարոկոյի, 4-ը Սիրիացի ... 2-ն էլ Գերմանիայի քաղաքացիներ են»,- ասել է Պլատեն, հավելելով, որ 29 մարդ Գերմանիայի կացության թույլատվություն ունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: