Հարավային Կորեան հայտնում է ԿԺԴՀ միջուկային փորձարկումից հետո քսենոն հայտնաբերելու մասին
Международные новостиՀարավային Կորեայի միջուկային անվտանգության կոմիտեի մասնագետները ԿԺԴՀ չորրորդ միջուկային փորձարկումից հետո ցածր խտության քսենոն են հայտնաբերել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին» , ԿԺԴՀ նախորդ երեք միջուկային փորձարկումներից հետո էլ հարավկորեացի մասնագետները քսենոն գազի մասնիկներ էին բացահայտել: Քսենոն գազը գոյանում է ուրանի միջուկների տրոհման շղթայական ռեակցիայի արդյունքում:
«Ռյոնհափ» գործակալության տվյալներով, հարավկորեացի փորձագետներն սկսել են օդի փորձանմուշներ հավաքել անցած չորեքշաբթի՝ այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ն հայտնել է ջրածնային ռումբի փորձարկումներ անցկացնելու մասին: Նմուշների անալիզը բացահայտել է քսենոնի առկայություն չափազանց ցածր ծավալներով:
Ընդ որում Կոմիտեի ներկայացուցիչները շեշտել են, որ մասնագետները դեռ պետք է պարզեն, արդյոք մթնոլորտում քսենոնի առկայությունը ԿԺԴՀ միջուկային փորձարկումների հետեւանքն է, թե որևէ այլ գործոնի հետ է կապակցված: