Ադրբեջանում կղզին իրեն անկախ պետություն է հռչակել
Международные новостиԱդրբեջանում անկախ էնտուզիաստները Բաքվի ծովածոցի անմարդաբնակ Բոյուք Զիրյա կղզին անկախ պետություն են հռչակել, հայտնում է Haqqin.az-ը:
Ըստ ադրբեջանական մամուլի՝ նոր պետությունն ունի «Նարգինի Հանրապետություն» անվանումը, իր կայքը, առայժմ չունի իր սահմանադրությունը և այնտեղ ընտրություններ չեն անցկացվել: Առայժմ պետությունը ճանաչված չէ որևէ այլ պետության կողմից, սակայն հիմնադիրները մտադիր են այդ հարցով դիմել Ադրբեջանի հարևան պետություններին:
Հիմնադիրները նշում են, որ անկախ պետություն են հռչակել Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի, նավթի գների անկման և Շենգեն վիզաներ ստանալու խնդիրի պատճառով: Նշվում է, որ պետությունը ստեղծել է ՄԱԿ-ի 1952-ի դեկտեմբերի 16 բանաձևի հիման վրա, որը ժողովուրդներին ու ազգերին ինքնորոշման իրավունք է տալիս:
Նարգինի Հանրապետությունից սոցցանցերի օգտատերերին ակտիվորեն հրավիրում են դառնալու ինքնահռչակ միկրոպետության քաղաքացիներ: Վերջիններիս խոստացվում են անվճար գազ ու էլեկտրականություն:
Աղբյուրը նկատում է, որ սա պետք է մտահոգիչ լինի Ադրբեջանի իշխանությունների համար: