Վաշինգթոն. Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումը խաթարում է տարածաշրջանի անվտանգությունը
Международные новостиnews.am-ը գրում է.
Վաշինգթոնը ու Տոկիոն մտադիր չեն հաշտվել Փհենյանում միջուկային փորձարկումների հետ՝ նման գործողությունները խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը: Այս մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը՝ ԱՄՆ –ի ու Ճապոնիայի պաշտպանության նախարարներ Էշթոն Քարթերի ու Գեն Նաքաթանիի միջեւ հեռախոսազրույցի արդյունքներով:
Նրանք քննարկել են՝ այդ շաբաթ ավելի վաղ ԿԺԴՀ-ում իրականացված միջուկային պայթյունի կապակցությամբ համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակը: «Պարոն Քարթերն ու նախարար Նաքաթանին համաձայնել են, որ Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումն անընդունելի ու անպատասխանատու ակցիա է, որը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»,- նշել են ԱՄՆ ՊՆ մամուլի ծառայությունից:
Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ անհրաժեշտության դեպքում Միացյալ նահանգները պատրաստ է կատարել՝ Ճապոնիայի ու տարածաշրջանում իր մյուս դաշնակիցների անվտանգության ապահովման իր պարտականությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԿԺԴՀ ղեկավարությունը հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: